«Ժողովուրդ». Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջեւ
Հայկական Մամուլ
Այն, որ Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջեւ, արդեն իսկ ակնհայտ է ոչ միայն մասնագետների, այլեւ իշխանությունների համար: Առաջին ահազանգը կապված էր Արմավիրի եւ Արարատի մարզերում արտեզյան ջրերի հորատանցքերի անխնա օգտագործման հետ, որի արդյունքում այդ փաստերով հարուցվեցին մի քանի քրեական գործեր: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ անապատացման նոր խնդիր է հասունանում, այս անգամ Էջմիածնի տարածաշրջանում: Բանն այն է, որ այդ տարածքում հիմնականում ավազային հողեր են: Իսկ ավազը, ինչպես հայտնի է, պահանջարկ ունեցող շինանյութ է:
Այդ պատճառով էլ շատ գյուղացիներ, ի վիճակի չլինելով մշակել իրենց հողերը, այն վաճառում են, իսկ գնորդները հողատարածքները վերածում են ավազահանքերի, որոնց շահագործումից հետո այդ տարածքները կա՛մ անապատանում են, կա՛մ էլ' վերածվում ճահճանման լճակների: Մինչդեռ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանքավայրերի շահագործումից հետո պարտադիր պետք է կատարել բուսական շերտի վերականգնում' ռեկուլտիվացիա:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու