Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է ԱՄԷ-ի դեմ խաղին (լուսանկարներ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԱՄԷ-ի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Մայիսի 26-ին թիմն անցկացրեց նախախաղային մարզումը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մարզման ընթացքում մեր ֆուտբոլիստները կատարեցին ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված մի շարք վարժություններ:
Հիշեցնենք որ, ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 27-ին՝ ժամը 21:00-ին, Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում:
Մայիսի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը կուղևորվի Կրանս-Մոնտանա, որտեղ կտեղակայվի «Կրանսամբասադոր» հյուրանոցում: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:



























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու