Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

«Իմ գիրքը կընկալվի՞, թե՞ ես էլ կգնամ Վանոյի հետևից». Սամվել Բեգլարյանը` Վանո Սիրադեղյանի մասին սկանդալային գրքի, նախկին մարզպետի դուռը բացելու և այլոց մասին

Հարցազրույցներ

Լուրեր.com-ի զրուցակիցն է Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ, ԵԿՄ անդամ, արձակագիր և դրամատուրգ Սամվել Բեգլարյանը:

-Պարո′ն Բեգլարյան, տեղյակ ենք, որ Դուք սկանդալային գիրք եք գրել Վանո Սիրադեղյանի մասին, ով Ձեր հայրենակիցն ու Ձեր ընկերն է: Ինչո՞ւ գիրքը դեռ չի հրապարակվում: Արդյո՞ք իշխանությունները ճնշում են գործադրում:

-Ես միայն Վանո Սիրադեղյանի մասին չեմ գրել, այլ նաև ուրիշների: Բայց այնպես, ինչպես այսօր են ներկայացնում Վանո Սիրադեղյանին հանրությանը, իմ գիրքն այդ Վանո Սիրադեղյանի մասին չէ:

Վանո Սիրադեղյանը գրող է, նա հրաշալի երգում է, Հայաստանը տեսել է Վանո Սիրադեղյան պետական այրին, ոստիկանապետին, հրապարակում միտինգ անողին: Այս գիրքը Վանո Սիրադեղյանի հայրենի գյուղի՝ Կոթիի մասին է, օրորոցի մասին է:

Գյուղը հայտնի է նաև այստեղ ծնված այլ հայտնի մարդկանցով: Այդ գյուղը, այդ շենը, այդտեղ ծնված Վանոն շատ աղքատ է մեծացել: Շատ աղքատ ու դժվար մեծացած մարդուն ի՞նչ կարող է դարձնել քաղաքականությունը: Այդ զուլալ, ջինջ ու մաքուր, վսեմ մարդուն քաղաքականությունը հոշոտում է այն աստիճանի, որ նույնիսկ ասում է՝ Վանո′, դու մարդասպան ես:

Մարդ չի կարող անգամ նրան պաշտպանել: Ի՞նչ եք կարծում, իմ գիրքը կընկալվի՞, թե՞ ես էլ կգնամ Վանոյի հետևից: Իհարկե′, գիրքը չի ընդունվի: Ես չեմ հարցնում՝ գիրքը կընկալվի իշխանության, դատախազության, ոստիկանության կամ նախագահի կողմից, ո′չ, ես նրանց ի նկատի չունեմ, ես ընդհանուր նկատի ունեմ՝ կընկալվի՞ արդյոք այն Վանոն, որին կներկայացվի իմ գրքում. իհարկե′ ոչ: Այդ է իմ հապաղման պատճառը, որ գիրքը դեռևս չի հրապարակվում: Դեռևս:

-Նախորդ մարզպետի օրոք գրողների միության անդամ, Տավուշի մարզպետի խորհրդական, իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանն, ով ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային նվիրված գիրք էր գրել, նշանակվեց մարզպետի խորհրդական: Ինչո՞ւ համարժեք գնահատական չտրվեց: Չէ՞ որ դուք ՀԳՄ ղեկավարն եք Տավուշի մարզում:

-Գիտե՞ք` ադրբեջանամետ գրողներ միայն Տավուշի մարզում չէ, որ կան: Առհասարակ, թուրքը չի կարող մեզ համար որևէ լավ բան անել, եթե նա անում է որևէ լավ բան, ուրեմն իր շահն է հետապնդում: Լյուբիկ Չիբուխչյանը եղել է Տավուշի նախկին մարզպետի խորհրդականը, չգիտեմ` նոր մարզպետը կթողնի՞ նրան այդ պաշտոնին, թե ոչ:

Նա գրել է մի գիրք` ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային նվիրված` «Էլնարա», ով երգում է «Ա բլբուլ» երգը: Ես փորձեցի ճշտել, թե այդ ինչ երգչուհի է, որ նրա մասին հայերեն գիրք է գրվել: Ի դեպ, Լյուբիկը հաստափոր գրքեր է գրել նաև Պուտինի, կաթողիկոսի, մեր նախագահի, Ղարաբաղի նախագահի մասին: Մի գիրքն էլ տպագրվում էր 25-30.000 դոլարով, որտեղի՞ց էր նրան այդքան ֆինանսները. դա էլ ինքներդ գուշակեք:

Ինձ հետաքրքիր էր, թե ով է այդ Էլնարան:

Ես պարզեցի, որ այդ երգչուհու «Ա բլբուլ» երգը հակահայկական երգ էր: Այդտեղ ցույց է տալիս, թե ինչպես է սոխակը վանդակի մեջ թռչկոտում, գերյալ է, ըստ երգի՝ այդ սոխակն Արցախն է: Ինչպե՞ս կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես ադրբեջանցիների համար կորսված Արցախի խորհրդանիշ: Էլնարան իր խոսքում շեշտում է, որ իր երգը նվիրված է Արցախին:

Չիբուխչյանը ցնցվել է այս երգից և գիրք նվիրել, իսկ Բաքվում գրքեր են հրապարակվում՝ վրան Հայաստանի մասին գրված՝ «Արևմտյան Ադրբեջան»:

Լավ թուրք չի լինում և յուրաքանչյուրը՝ լինի մարզպետի, թե նախագահի խորհրդական, ով էլ ուզում է լինի, այսօր գիրք է ձոնում մի ժողովրդի, ում թաքնված և բացահայտ ծրագրերը միտված են Հայաստանը ոչնչացնելուն, չափազանց սխալ է: Ի՞նչ գիրք թուրքի մասին, այն էլ, որ գիրքը լույս տեսնի Հայաստանում, հայկական տպարանում տպվի, չգիտեմ` ում փողերով, ում հովանավորությամբ:

Ազգային անվտանգություն չկա՞, կարող ա՞ մենք լրագրողների հետ գործ տվող աշխատենք, թող նայեն, թե ինչ է տեղի ունեցել:

-Արմեն Ղուլարյանի հեռանալուց հետո ինչպիսի՞ն է նոր մարզպետի վերաբերմունքը մարզի Գրողների միության նկատմամբ: Հանդիպե՞լ եք նրա հետ, քննարկումներ եղե՞լ են:  

Տավուշի նոր մարզպետը` Հովիկ Աբովյանը, ծագումով կողբեցի է, Լևոն Անանյանի համագյուղացին է: Ինքը մաքսային ծառայության Գուգարքի տարածաշրջանի պետն էր:

Նախորդ մարզպետի դուռը ես բացել էի մեկուկես անգամ, մի անգամ ինքն էր կանչել, մի անգամ էլ ես` նեղացած թողել, դուրս էի եկել: Նրան որպես մարզպետ ես չեմ ճանաչում, կարգին մարդ էր, կարգին մտավորական, բայց...

Իսկ նորանշանակ մարզպետի նախկին պահվածքը, Գրողների միության նկատմամբ վերաբերմունքը շատ դրական է եղել, չեմ կարծում, որ նրան մարզպետի պաշտոնը կփոխի, ուրիշ մարդ կդարձնի:

Գրականության ու արվեստի նկատմամբ լավ տրամադրված է: Ամսի մեկին էլ եկեղեցի է բացում, բարեգործություններ է անում, նորմալ մարդ է, բայց դեռ` որպես մարզպետ, չեմ տեսել, թե ինչպիսին է նրա վերաբերմունքը գրողների միության նկատմամբ:

Հ.Գ. Զրույցի վերջում, երբ խոսք բացեցինք իր՝ ՀՀԿ անդամ լինելու մասին, Սամվել Բեգլարյանը ցավով ավելացրեց, որ Հանրապետական կուսակցությունը մի մասի համար եկեղեցի է՝ գալիս են աղոթելու, մի մասի համար էլ՝ «штрафной батальон»:

«Ինքս էլ ՀՀԿ անդամ եմ, բայց ՀՀԿ-ն կուսակցություն, որպես այդպիսին, ցավոք, չդարձավ: Հանրապետականներից մեկին հարցրեցի` ո՞վ է ՀՀԿ հիմնադիրը. նա չգիտեր, որ դա իմ ընկեր Աշոտ Նավասարդյանն է: Դա ողբերգություն է:

Եթե մարդ անդամագրվում է մի կուսակցության` պետք է նրա ուղն ու ծուծը իմանա, նրա սիմվոլը լինի, ծառայի այդ կուսակցությանը, ոչ թե կուսակցությունը ծառայեցնի իրեն»,- ասաց նա:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված