Փոլ Մաքքարթնին ապաքինվել է ու մեկնել Ճապոնիայից
Գիտություն և Մշակույթ
Բրիտանացի ռոք-երաժիշտ սըր Փոլ Մաքքարթնին, ով Տոկիոյում հոսպիտալացվել էր վիրուսային վարակի պատճառով, ապաքինվել է և մեկնել Ճապոնիայից: Այդ մասին մայիսի 27-ին հաղորդել է France-Press գործակալությունը՝ վկայակոչելով համերգային շրջագայության կազմակերպիչներին:
Կազմակերպիչների խոսքով՝ Մաքքարթնին «բավականաչափ ապաքինվել է` ինքնաթիռով մեկնելու համար»: Թե հատկապես ուր է ուղևորվել երաժիշտը, չի հաղորդվում:
Մակարտին հոսպտալացվել էր այն բանից հետո, երբ հիվանդությունը, որի պատճառով նա չեղյալ էր հայտարարել մի շարք համերգներ Ճապոնիայում և Հարավային Կորեայում, ավելի էր բարդացել:
Ավելի վաղ Մաքքարթնին հիվանդության պատճառով չեղյալ էր հայտարարել չորս համերգ Ճապոնիայում, ինչպես նաև մեկ համերգ Սեուլում: Հաջորդ ամսին բրիտանացի երաժշտի համար պլանավորված են մի քանի շոուներ ԱՄՆ-ում: Դրանց չեղարկման մասին առայժմ տեղեկություններ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)