Քառյակը նիստ կանցկացնի
Քաղաքական
Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը մայիսի 27-ին ժամը 13:00-ին դռնփակ նիստ կանցկացնի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հանդիպումը տեղի կունենա ԲՀԿ խմբակցությունում, օրակարգը, սակայն, դեռևս պարզ չէ և կհստակեցվի տեղում:
Քառյակի նախորդ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրել էր, որ քառյակը նախատեսում է համատեղ հանրահավաք հրավիրել՝ ընդգծելով, որ հանրահավաքի օրն ու ժամը դեռևս քննարկվում են: Չի բացառվում, որ նիստի ընթացքում կհստակեցվի հանրահավաքի օրն ու ժամը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ