«Գվարդիոլան չի մոռացել «Ռեալից» կրած պարտությունը». Ռումինիգե
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլս Հայնց Ռումենիգեն` ամփոփելով մրցաշրջանը, նշել է, որ որոշ ֆուտբոլիստներ պետք է ավելի լավ խաղան: Ռումենիգեն անդրադարձել է նաև մյունխենցիների՝ «Ռեալից» կրած պարտությանը և նշել.
«Մենք կարող ենք գոհ լինել վերջին մրցաշրջանից: Սակայն մեր թիմի որոշ ֆուտբոլիստներ պետք է բարելավեն իրենց խաղը: «Բավարիան» չի մոռացել «Ռեալից» 4:0 հաշվով կրած պարտությունը: Հատկապես դա վերաբերում է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Մենք վճարեցինք այն բանի համար, որ Բունդեսլիգայում ամբողջ ուժը ներդնելու կարիք կար»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է tz-ը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ