Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք
Հայաստան
Հանրապետությունում առ այսօր գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք: ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից: Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել տուժածներից երկուսը, մարզային բուժհաստատություն է դիմել 6 անձ (Արարատի մարզ` 4, Արմավիրի մարզ` 1, Կոտայքի մարզ` 1): Հակաթույն է ներարկվել 3 հոգու, 5-ի դեպքում հակաթույն ներարկելու անհրաժեշտություն չի եղել: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանրապետության բոլոր մարզերն ապահովված են հակաթույնով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից