«Հրապարակ». Արա Աբրահամյանը կրկին Հայաստանում է
Հայկական Մամուլ
Այս օրերին կրկին Հայաստանում է Արա Աբրահամյանը' մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքներին: Ի դեպ, 500 միլիոն դոլարի վարկը, որը խնդրում էր ՀՀ կառավարությունը Ռուսաստանից, Ռուսաստանը մերժում էր, որովհետեւ բոլոր միջոցները նպատակաուղղել էր դեպի Ղրիմ, այնուհանդերձ, Մաքսայինի ֆոնին որոշվել է Հայաստանին տալ այդ կես միլիարդ վարկը:
«Վարկն առաջիկայում ռեալություն կդառնա»,- տեղեկացրել է Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանը նեղ միջավայրում: Որոշ տեղեկություններով, ալամ աշխարհի հայերի «նախագահ» Արա Աբրահամյանը, այնուհանդերձ, «նեղացած» է հայաստանյայց իշխանություններից, որ այդպես էլ իր եղբորը' Բռլյանտի Գագոյին նախարար չնշանակեցին: Արա Աբրահամյանը նույն օրը վերադարձել է Մոսկվա: Նույն ինքնաթիռում Մոսկվա մեկնելիս են եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանն ու Գուրգեն Արսենյանը:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու