«Առավոտ». Նոր կառավարության դրությունը բարդ է. ինչպես վարվել «նախկինների» հետ
Հայկական Մամուլ
Ուզեն- չուզեն, պատգամավորները, կուսակցությունները, հասակարակական շրջանակները այսօր թե’ կառավարության ծրագրի եւ թե’ բյուջեի կատարաողականի քննարկման ժամանակ անդրադառնում են նախրոդ' Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը: Քանի որ նախագահը եւ խորհրդարանական մեծամասնությունը Հայաստանում չեն փոխվել, նոր կառավարության դրությունն այս առումով բարդ է: Մի կողմից' պատասխանատվություն կրել, ասենք, Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի կամ ռուսական վարկի կեսի զուտ «բանկային» օգտագործման համար' քաղաքական առումով անմտություն կլիներ:
Մյուս կողմից' ասել, որ նման գործուղությունները, մեղմ ասած, սխալ էին, նույնպես «ՀՀԿ թիմի» տեսանկյունից, որքան հասկանում եմ, նպատակահարմար չէ: Ես լինեի, առանց հրապարակային բանավեճերի եւ հռետորական հնարքների, այդպիսի գործերը կհանձնեի իրավապահներին' ընդ որում, հաշվի առնելով իրավիճակը' կուրծք չէի ծեծի, թե տեսե’ք, ես որքան արդար եմ: Եվ եթե համապատասխան մարմինները կրիմինալ հայտնաբերեին, կասեի' դրանք ոչ թե իմ, այլ իրավապահների եզրակացություններն են' dura lex sed lex: Բայց քանի որ ես տեղյակ չեմ «կուսակցական էթիկայի» նրբություններին, կարող եմ եւ սխալ ճանապարհ ցույց տալ:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու