ՀՀ արդարադատության նախարարի ուղերձն Առաջին Հանրապետության օրվա առթիվ
Հասարակություն
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Նախարարի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Գրեթե մեկ դար առաջ այս օրը մեր պապերը հերոսական մաքառումների և արյան գնով վերընձյուղեցին մեր Հայրենիքի ու ժողովրդի ապրելու, արարելու կամքն ու իրավունքը: Այս հերոսապատումը ոսկե տառերով սրբագրեց հայոց պատմության ցավոտ էջերն ու ուղենշեց սեփական հայրենիքում անկախ ապրելու վճռականությունը: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը ցույց տվեցին, որ հայը դեռ չի կորցրել իր պապերից ժառանգած ազատատենչ ոգին, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Պատահական չէ, որ մայիսյան հերոսամարտերը նոր էջ բացեցին հերոս զավակների համար՝ իրենց հայրերի օրինակով սխրագործելու մեր պատմության վերջին պանթեոնը՝ Արցախյան հերոսամարտը: Փառք մեր հերոսներին, շնորհավոր տոնդ, Հայաստան...»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու