Աստանան կլինի, կտեսնենք. Էդվարդ Նալբանդյան
ԱՐԽԻՎ
Դեռևս հայտնի չէ` մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը փաստաթուղթ կստորագրի, թե ոչ: Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Աստանան կլինի, կտեսնենք»,- նշեց նախարարը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը գործընկերների հետ իրականացնում է մասշտաբային եվրասիական տնտեսական ծրագիր: Դրա կենտրոնական իրադարձությունը տեղի կունենա Աստանայում մայիսի 29-ին, երբ կստորագրվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից' 170 միլիոն բնակչությամբ տարածքում լայն հնարավորություններ ստեղծելով բիզնեսի, համատեղ ներդրումային ծրագրերի, համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության համար` արտաքին շուկաներում կոորդինացիայի համար: Բոլոր գործընկերների համաձայնությամբ մոտ ապագայում կեզրափակվեն նաև մեր ինտեգրացիոն միությանը Հայաստանի միանալու գործընթացները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)