Առանց ԱԱԽՔ-ի մի կերպ կդիմանանք
Քաղաքական
Այս տարվա ապրիլի 25-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ԱԱԽՔ-ի պաշտոնից և կրկին վերադարձավ ընդդիմադիր ճամբար:
Նրա հրաժարականից հետո կարծես թե ԱԱԽՔ-ի աթոռը դատարկ մնաց: Հաշվի առնելով, որ վաղը պետք է տեղի ունենա ՀՀԿ ԳՄ-ի հերթական նիստը` Լուրեր.com-ի թղթակիցը փորձեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանից պարզել` արդյոք տեղեկություն ունի՞, վաղը կքննարկվի՞ ԱԱԽՔ հնարավոր թեկնածուի հարցը, պատգամավորն ասաց.
«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի նշանակումը Նախագահի լիազորությունների շրջանակներում է, և չեմ կարծում, որ անպայման պետք է այդ հարցը քննարկվի ՀՀԿ ԳՄ-ում»:
Հարցրինք` ըստ իրեն, Հայաստանը դեռևս ինչքա՞ն ժամանակ պետք է մնա առանց ԱԱԽՔ-ի, վերջինս ասաց.
«Ծանր եք, չէ՞, տանում: Կրկնում եմ` դա նախագահի լիազորությունների շրջանակում է, կարծում եմ` մի կերպ կդիմանանք առանց Անվտանգության խորհրդի քարտուղարի»:
Պարոն Սահակյանի կարծիքով` այդ պաշտոնը լուրջ գործառույթներ է ներառում, և գուցե դրանով է պայմանավորված ընտրության ձգձգումը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է կադրերի պակասի հետևանք է, Հովհաննես Սահակյանը նախ խնդրեց իր լիազորությունների սահմաններում հարցեր ուղղել, իսկ հետո հավելեց, որ չի կարծում` կադրերի պակաս ունեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու