Կրեմլի ներկայացուցիչը Աբխազիայի նախագահի հետ քննարկել է հանրապետության իրադրությունը
Այլ
Աբխազիայի նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի միջև մայիսի 28-ին կայացած հանդիպման փաստը:
«Ես հաստատում եմ, որ հանդիպում կայացել է և դրա ընթացքում քննարկվել է Աբխազիայի հասարակական-քաղաքական իրադրությունը»,-«Ինտերֆաքս»-ին ասել է Աբխազիայի նախագահի մամուլի քարտուղար Կրիստիան Բժանիան:
Դրա հետ մեկտեղ նա չի պատասխանել այն հարցին, թե որտեղ է տեղի ունեցել հանդիպումը: Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Սուխումի իրազեկ մի աղբյուրի, հաղորդել էր, որ հանդիպումը կայացել է Անկվաբի հայրենի քաղաքում՝ Գուդաուտայում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ