Հայտնաբերվել են օձեր
Արտակարգ Պատահար
Մայիսի 28-ին` ժամը 17.47-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ջրվեժ թաղամասի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Մայիսի 28-ին` ժամը 16.42-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Էջմաիծին գիտավան» 1-ին մասնաշենքի տարածքում մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Մայիսի 28-ին` ժամը 09.53-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 1-ին փողոցում կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի 35 DL 711 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են օձ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու