Անհայտ անձը Լոս Անջելեսում հարձակվել է Բրեդ Փիթի վրա «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Այլ
Անհայտ անձը Լոս Անջելեսում հարձակվել է դերասան Բրեդ Փիթի վրա «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որի գլխավոր դերակատարն Անջելինա Ջոլին է:
Ըստ ոստիկանության տվյալների՝ տղամարդը թռել անցել է ցանկապատը և հասել կինոթատրոնի առջևի ուղեգորգին, որտեղ դերասանները կեցվածք էին ընդունում լուսանկարիչների առջև: Նա հասցրել է մոտենալ Փիթին և նույնիսկ հարվածել է նրան, սակայն միանգամից բռնվել է պահակների կողմից:
Պատահարի ականատեսները պնդում են, որ կինոաստղի վրա կարող է հարձակված լինել ուկրաինացի լրագրող և շոումեն Վիտալի Սեդյուկը:
«Մալեֆիսենտան» 1959 թվականի «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի դիսնեյական կինոտարբերակն է: Ջոլին ներկայանում է չար կախարդուհու կերպարով. հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ