«Բորուսիան» պատրաստվում է «Բավարիայի» համար ավելի լուրջ մրցակից լինել. Վացկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է հաջորդ մրցաշրջանում ավելի լուրջ մրցակից լինել Մյունխենի «Բավարիայի» համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է tz-ն, հայտարարել է դորտմունդյան թիմի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն:
«Մտադիր չենք սպասել մեր կազմի ուժեղացմանը: Պատրաստվում ենք մյունխենցիների համար ավելի լուրջ մրցակից լինել և կրճատել մեր միջև հեռավորությունը»,- նշել է Վացկեն:
Վերջին մրցաշրջանի արդյունքներով` Կլոպի թիմը զբաղեցրեց Բունդեսլիգգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` մյունխենցիներին զիջելով 19 միավորով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու