Աստանայում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը
Տնտեսություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Երեք երկրի առաջնորդներն իրենց ստորագրությունը փաստաթղթի վրա դրել են Աստանայում` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով:
Փաստաթուղթը կգործի 2015 թվականի հունվարի 1-ից:
Պայմանագրի պատրաստման աշխատանքն սկսվել 1ր 2011 թվականի նոյեմբերին, երբ երեք երկրների նախագահները հռչակագիր ընդունեցին եվրասիական տնտեսական ինտեգրացման վերաբերյալ: 2014 թվականի ապրիլի 29-ին Մինսկում կայացած նիստում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները բանակցությունների եզրափակիչ փուլն են անցկացրել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրումից առաջ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)