Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան (տեսանյութ) ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն եւ դարձավ բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մանվել Խնձրցյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Չարենցավանում վարորդը «Գազել»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին․ կա վիրավոր Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը պարտություն կրեց Օլիմպիական չեմպիոնից Հայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ) Արաղչի. Իրանը վստահ է Պակիստանի լրջության մեջ՝ որպես ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդի «Խորոված փարթի»` Ցեղասպանության հիշատակի հաջորդ օրը. Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ Ադրբեջանում (տեսանյութ) Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Երևանի Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում 

«Ես չեմ կարող գոհ լինել պաշտպանական գծից». Բեռնար Շալանդ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը խոստովանել է, որ ինքը չի կարող գոհ լինել ԱՄԷ-ի հետ խաղում պաշտպանության աշխատանքից:

Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախատեսված երեք ընկերական հանդիպումներից առաջինը: Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում մեր ընտրանին 4-3 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների և ակնկալիքների մասին:

-Ինչպիսի՞ն են տպավորությունները ԱՄԷ-ի հավաքականի հետ հանդիպումից:

-Մենք ուսումնասիրել էինք ԱՄԷ-ի հավաքականը, և որքան էլ, որ շատերը համարում էին, որ ԱՄԷ-ն այնքան էլ ուժեղ թիմ չէ, մենք գիտեինք, որ վերջին տարիներին այդ հավաքականն առաջադիմել է: Նրանք ունեն բավականին որակյալ առաջնություն, որտեղ խաղում են շատ որակյալ ֆուտբոլիստներ: ԱՄԷ-ն բավականին հաջող է հանդես եկել Ասիայի Գավաթի ընտրական մրցաշարում: Վերջին երկու տարվա ընթացքում թիմն անցկացրել է 21 հանդիպում, տարել 18 հաղթանակ և 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Այսինքն այս ժամանակաշրջանում ԱՄԷ-ն առաջին պարտությունը կրեց Հայաստանի հավաքականի հետ խաղում: Դա նշանակում է, որ մենք խաղացինք լավ թիմի դեմ:

Ինչ վերաբերում է 4:3 հաշվին, դա խոսում է այն մասին, որ մենք ունենք նույն խնդիրը, ինչ առաջ: Մենք ունենք ուժեղ հարձակողական գիծ, խփեցինք չորս գոլ, լավ գործեցինք առջևում, հաջող, արագընթաց և որակյալ հակագրոհներ ստացվեցին, սակայն պաշտպանական գծում ունենք ակնհայտ խնդիրներ: Մենք բաց թողեցինք 3 գնդակ և շատ դրվագներում ոչ բավարար խաղ ցուցադրեցինք: Արեցինք շատ տակտիկական սխալներ, մի խոսքով պաշտպանությունը իդեալական չէր: Բայց դա էլ է բնական, քանի որ մենք ունեինք փոփոխված պաշտպանական գիծ: Չկար Ռոբերտ Արզումանյանը, ով այս գծի առաջատարն է, Կամո Հովհաննիսյանը չկար, Լևոն Հայրապետյանն անցկացնում էր ընդամենը երկրորդ խաղը երկարատև խաղային պրակտիկա չունենալուց հետո, այնպես որ ակնհայտ էր, որ խնդիրներ կլինեն:

Իհարկե, ես չեմ կարող գոհ լինել պաշտպանական գծից, բայց պետք է ասեմ, որ դա միայն պաշտպանների խնդիրը չէ: Օրինակ, առաջին 15 րոպեների ընթացքում մեր հարձակողական գծին չէր հաջողվում լավ պրեսինգ գործադրել մրցակցի պաշտպանների վրա և հետևաբար ամբողջ թիմը խնդրի առաջ է կանգնում: Ընդհանրապես, ես գոհ չեմ այս խաղում մեր պաշտպանական ընդհանուր գործողություններից: Բայց ես գիտեմ մի բան: Մենք սկսել ենք մարզվել անցած չորեքշաբթի Երևանում, անցկացրել ենք մոտ 10 մարզում, և բնականաբար, ես չեմ կարող ասել, որ 10 մարզումը բավական է, որ մենք անթերի խաղանք: Ինձ համար կարևոր էր նաև փոխել ֆուտբոլիստների վերաբերմունքը ընկերական խաղերի նկատմամբ: Ինձ համար գոյություն չունեն ընկերական խաղեր: Մենք չենք խաղում, օրինակ, դասակարգման աղյուսակում մեր տեղը բարելավելու համար: Այո, հաղթանակը տալիս է որոշ քանակի միավորներ, որոնք մեզ թույլ կտան հաջորդ ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ տեղ զբաղեցնել ավելի բարձր զամբյուղում: Դա կարևոր հանգամանք է, սակայն ես կընդունեմ նույնիսկ պարտությունը, բայց վերաբերմունքը դեպի ընկերական հանդիպումը պետք է լինի, ինչպես պաշտոնական խաղի նկատմամբ:

Այս խաղում մենք տեսանք մի թիմ, որը խաղում էր, պայքարում էր: Բնականաբար, ամեն ինչ չէ, որ ստացվում էր տակտիկական տեսանկյունից, բայց թիմը լավ աշխատանք կատարեց: Եվ այժմ մենք պետք է շարունակենք առաջադիմել, քանի որ պարզ է, որ այս մակարդակը բավարար չէ: Եթե մենք արդեն հաղթեցինք ԱՄԷ-ին, որը լավ թիմ էր, հիմա մենք պետք է խաղանք Ալժիրի՝ Աշխարհի վերջին երկու առաջնությունների մասնակցի դեմ: Դա նշանակում է, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Վերջին տարիներին Հայաստանը համեմատաբար հաջող է հանդես եկել ընտրական մրցաշարերում, բայց դա բավարար չէ: Ալժիրի և Գերմանիայի կարգի թիմերի դեմ խաղերը կնպաստեն, որպեսզի ֆուտբոլիստները նոր փորձ ձեռք բերեն ապագայի համար: Մենք էլ խաղերից հետո կուսումնասիրենք, ինչը ստացվեց, ինչը՝ ոչ: Եվ այս երկու խաղերը շատ կարևոր են, որովհետև փաստացի մենք շատ ժամանակ չունենք: Դանիայի հավաքականի հետ հանդիպումն արդեն սեպտեմբերին է:

Հավանաբար, ես կխնդրեմ, որպեսզի մինչ այդ հանդիպումը կազմակերպվի մեկ խաղ հավաքականի հետ, որը կազմված կլինի Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներից, եթե այլ երկրի հավաքականի հետ չհաջողվի պայմանավորվել:

Այս պահին ես ունեմ երկու խնդիր. Ես պետք է ծանոթանամ թիմին, խաղացողներին, ոչ միայն որպես խաղացող, այլ նաև որպես մարդ: Ֆուտբոլիստը միշտ պետք է բաց լինի, որ իմանանք՝ ինչով է ապրում, ինչ է կարևորում, ինչ է իրեն հուզում: Երկրորդ խնդիրն է՝ պատրաստել թիմ մոտ ապագայի համար:

-Ի՞նչ տպավորություն ստացաք թիմի նորեկների խաղից:

-Ես չեմ կարող կարծիք հայտնել Ալեքսի մասին, քանի որ նա ընդամենը 10 րոպե խաղաց, և հնարավոր չէ գնահատական տալ: Ինչ վերաբերում է Ռումյանին, ապա ես շատ ուրախ եմ նրա համար, և ոչ միայն այն պատճառվ, որ գոլ է խփել: Հովսեփյանը լավ աշխատեց դաշտի կենտրոնում, և ինձ համար դա հաճելի անակնկալ էր: Նա կարող է լավ թեկնածու դառնալ ապագայում այդ դիրքում խաղալու համար: Այս դիրքում մենք այդքան էլ շատ խաղացող չունենք՝ Արթուր Եդիգարյան և Կառլեն Մկրտչյան: Եվ ինձ համար շատ կարևոր է այդ դիրքի համար գտնել ևս 1-2 խաղացող: Ինչ վերաբերում է Մաուրոյին, ապագան դեռ ցույց կտա: Մարզումներին նա լավ է դրսևորում իրեն, սակայն ավելին դեռ չեմ կարող ասել: Ես գոհ եմ Տարոն Ոսկանյանի խաղից: Խաղաց ընդամենը 20 րոպե և բավականին նորմալ: Համբարձումյանը տակտիկապես գրագետ խաղալու խնդիր ուներ, ինչը բնական է, քանի որ նա իր ակումբում խաղում է 3-5-2 դասավորությամբ և դժվար է միանգամից հաջող խաղալ այլ դասավորության պարագայում: Մի խոսքով այս երեք խաղից հետո ես պետք է կատարեմ ընտրություն Եվրոպայի ընտրական մրցաշարի համար: Իհարկե,ես կշարունակեմ հետևել, թե ներքին առաջնությունում, թե արտասահմանում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին:

-Ֆուտբոլիստներն արդեն ընտելացե՞լ են Ձեր պահանջներին:

-Մենք մարզվում ենք ընդամենը մի քանի օր և ակնկալել, որ ֆուտբոլիստները միանգամից կընկալեն բոլոր քո պահանջները անհնարին է: Մեզ ժամանակ է պետք, այն շատ չէ, և մենք պետք է գտնենք ոսկե միջինը խաղերի և մարզումների պատրաստվելիս: Օրինակ, Էմիրությունների թիմի հետ խաղից հետո որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին և, բնականաբար, ես պետք է իրենց հանգիստ տայի մարզվելու փոխարեն:

-Ի՞նչ կասեք Ալժիրի հավաքականի մասին:

-Ես դիտել եմ Ալժիրի վերջին հանդիպումը Սլովենիայի հետ, որտեղ Ալժիրը հաղթեց 2-0 հաշվով: Այդ թիմի շատ ֆուտբոլիստներ խաղում են Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում: Լավ մարզիչ ունեն, և դժվար խաղ կլինի: Օրինակ, Սլովենիայի հետ խաղում Ալժիրի դարպասապահը առաջին անգամ խաղի մեջ մտավ միայն 38-րդ րոպեին: Ֆիզիկապես լավ պատրաստված, ագրեսիվ և արագ խաղաոճով թիմ է: Անկախ ամեն ինչից, մեզ համար շատ կարևոր է տեսնել մեր հավաքականին այդպիսի թիմի հետ դիմակայությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան (տեսանյութ)ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն եւ դարձավ բրոնզե մեդալակիրԳարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնՄանվել Խնձրցյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՉարենցավանում վարորդը «Գազել»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին․ կա վիրավորԸմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը պարտություն կրեց Օլիմպիական չեմպիոնիցՀայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ) Արաղչի. Իրանը վստահ է Պակիստանի լրջության մեջ՝ որպես ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդի «Խորոված փարթի»` Ցեղասպանության հիշատակի հաջորդ օրը. Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ Ադրբեջանում (տեսանյութ)Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ ԴանիելյանԵրևանի Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասերԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքումՎերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համարՎիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունԱՄՆ-ն թույլատրել է Մադուրոյին օգտագործել վենեսուելական միջոցներ փաստաբանների վճարման համարԶախարյանը պարզապես վատնեց իր ֆուտբոլային կարիերայի մի քանի տարիները. ԲիլյալետդինովՀայերի գենետիկական կոդը գրեթե անփոփոխ է մնացել վերջին 3000-4000 տարիների ընթացքում, ինչը հազվադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջՍիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք ամեն պահի վախենում են, որ կհայտնվեն փողոցում․ ShamshyanՈրտե՞ղ և ու՞մ հանդեպ եք ստանձնում պատասխանատվություն ցեղասպանությունների կանխարգելման հարցում. Բեգլարյանը՝ ՀՀ ԱԳՆ-ինԿրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է. Նիկոլ ՓաշինյանԱղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համարԱլեն Սիմոնյանը իր նշանածի՝ Անելյա Գուբրյանի հետ ներկա է «խորոված փարթիին» (տեսանյութ) Արա Գոչունյանը՝ Էրդողանի ուղերձի, Ցեղասպանությունն ուրանալ-չուրանալու և սահմանի բացման մասին (տեսանյութ) Լավ կերանք, սթեյքեր կերանք... խառնիք էլի լրիվ. քաղաքացին՝ «Խորոված փարթի»–ին (տեսանյութ)Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվելԱրմավիրում ծառերի սպանդի հեղինակը նախկին դատախազի որդին է. ShamshyanՀազարավոր մարդիկ տոնում են Քաղաքացու օրը․ Գևորգ Պապոյանը նոր տեսանյութ է հրապարակել Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային հատվածներինԱՄՆ բանակը հարվածել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող նավիՍարսափելի ոճրագործությունները՝ Եղեռնը վերապրածների աչքերով․ նոր ցուցադրություն՝ ՀՑԹԻ-ում (տեսանյութ)Արաղչին Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում էՄարդասիրական օգնությո՞ւն, թե՞ անտեսված զինվորական գույք․ զրահաբաճկոնների առեղծվածը Հայանիստում (տեսանյութ)Լեհաստանի վարչապետի «ռուսների» մասին կատակն առաջացրել է զայրույթ ԱրևմուտքումԳերմանիան ռազմածովային նավեր կուղարկի` Հորմուզում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Էստոնիան առաջարկում է Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորել ռուսական ներմուծման հարկման միջոցովԵթե զինվորներին հասցեգրված իրերը թաղվել են և տեղ չեն հասել թող իրավապահները պարզեն. քաղաքացի (տեսանյութ)Ուրախաությունից ջանս փշաքաղվել ա. ռուսաստանաբնակ հայը՝ «Քաղաքացու օրվա» մասին (տեսանյութ)Ավելի թափանցիկ, արդյունավետ ու ներառական խորհրդարան. Ազգային ժողովում կայացել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (տեսանյութ) Իմ խնամու՝ Ծառուկյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, խնամիները վատ չեն լինում. Սուքիասյան (տեսանյութ)ՀՀ քաղաքացին ամբողջ տարի հարկ է վճարում, իրա համար մեկ օր չունենա՞. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)Քաղաքացին պետության Աստվածն է. Նիկոլ ՓաշինյանՍտորագրվել է օրենք՝ ծառայությունից վերադարձածներին կրճատումից պաշտպանելու մասին. ՌԴԱՄՆ-ն ուժ է կուտակում․ երրորդ ավիակիրն ուղևորվում է Իրանի դեմ (տեսանյութ)Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ Ռուսաստանում արձագանքել են Զելենսկու՝ Ադրբեջանում բանակցություններ անցկացնելու առաջարկինԱՄՆ բանակի համար պատմական պահ է գրանցվել․«Մե՛նք ենք, մեր սարերը»՝ ոչնչացման վտանգի տակ (տեսանյութ)Այո, տեղյակ ենք, համապատասխան մարմինները զբաղվում են. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)Ուզում են տարվա 365 օրը ողբանք, սգանք, դա՞ են ուզում. քաղաքացի (տեսանյութ)ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բանախոսությամբ հանդես է եկել Տավուշի մարզում
Ամենադիտված