Յուրաքանչյուր խաղ մեզ համար փոքրիկ եզրափակիչ է. Վարդան Մինասյան
Սպորտ
Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում «Օրդաբասի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է.
«Ցանկանում եմ շնորհավորել և′ երկրպագուներին, և′ ֆուտբոլիստներին հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ` մենք արդարացիորեն հաղթեցինք: Կարևորը ձգտումն է, յուրաքանչյուր խաղ մեզ համար փոքրիկ եզրափակիչ է, որը պետք է հաղթել: Շնորհակալություն խաղացողներին` այդ բնավորության համար: Տեսնում եմ, որ ֆուտբոլիստները ցանկանում են ինչ-որ բանի հասնել: Յուրաքանչյուր դիրքում պետք է երկու լավ ֆուտբոլիստ, որպեսզի փոխարինումից հետո խաղի որակը չընկնի: Բայց թիմում գտնվող ֆուտբոլիստները գոհացնում են ինձ»,- Մինասյանի խոսքը մեջբերում է «Տոբոլի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ