Հնդկաստանում բռնաբարել ու կախել են երկու դեռահաս քույրերի
Հասարակություն
Հնդկաստանի Ութար Փրադեշ հյուսիսային նահանգում չորս տղամարդ բռնաբարել, այնուհետև կախել են երկու դեռահաս քույրերի, տեղեկացնում է BBC-ին:
Ներկայում բոլոր չորս կասկածյալները, որոնց թվում կա մեկ ոստիկան, ձերբակալված են և հարցաքննվում են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Նախնական տվյալներով՝ աղջիկները 14 և 15 տարեկան էին: Քույրերի անհետացման մասին հայտնի էր դարձել երկու օր առաջ:
Տեղի ունեցածի կապակցությամբ արդեն վրդովմունք է հայտնել Հնդկաստանի կանանց հարցերի ազգային հանձնաժողովը: Նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են մի խումբ մասնագետների ուղարկել հանցագործությունը հետաքննելու համար: Բացի այդ, կազմակերպության ներկայացուցիչները հանդես են եկել պետության քաղաքականության խիստ քննադատությամբ: Իրավապաշտպաններն այն կարծիքին են, որ իշխանությունները չեն կատարում կանանց անվտանգության երաշխիքների վերաբերյալ իրենց խոստումները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը