«Չգիտեմ` որքան գումար ունեմ». Կրիշտիանու Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ պատրաստ է ֆուտբոլ խաղալ մինչև 40 տարեկան:
«Ես սիրում եմ ֆուտբոլը. այն իմ կյանքն է: Առանց ֆուտբոլի` չգիտեմ ինչ անել: Եթե ոտքերս թույլ տան, ապա կխաղամ մինչև 40 տարեկան: Հուսով եմ` մի օր կհայտնվեմ ֆուտբոլի պատմության առաջին էջում` Մարադոնայի և Պելեի կողքին»,- նշել է ֆուտբոլիստը:
Անդրադառնալով իր եկամուտներին Պորտուգալիայի հավաքականի առաջատարը նշել է, որ չի հետևում իր բանկային հաշվին:
«Չգիտեմ` որքան գումար ունեմ: Կարիերայիս սկզբում հետևում էի այդ ամենին: Այդ ժամանակ ինձ գումար էր անհրաժեշտ իմ և ընտանիքիս համար, քանի որ շատ աղքատ էինք: Ես նույնիսկ Սուրբ Ծնունդին նվերներ չէի ստանում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Նշենք, որ ոչ պաշտոնական տեղեկություններով` պորտուգալացին մադրիդյան թիմում շաբաթական վաստակում է 288 հազար ֆունտ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը