Սեյրան Օհանյանը մասնակցել է Ռազմիկ Կարապետյանի անվան հուշարձանի բացմանը
Սպորտ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 28-ին այցելել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը Գառնիում 40 տարի առաջ հիմնել է Ռազմիկ Կարապետյանը: Մարզադպրոցում մայիսի 28-ին անց է կացվել Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի և Համբարձում Աբելյանի անվան միջազգային պատանեկան հուշամրցաշարը: Նույն օրը տեղի է ունեցել նաև անվանի մարզչի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուշարձանը բացելու համար հրավիրվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Երկու գերատեսչությունների ղեկավարները նաև պարգևներ են հանձնել հուշամրցաշարի լավագույն ըմբիշներին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը