Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն 

Ի՞նչ նպատակ են հետապնդում ռուսաստանյան ավիափոխադրողները Հայաստանում. Times.am

Հասարակություն

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը վերանայել է իր ծրագրերը և հետ կանչել 17 ուղղություններով իր չվերթները: Նման տեղեկատվություն նախօրեին տարածել էին ռուսական առաջատար լրատվամիջոցները: Համաձայն շրջանառվող լուրերի, ի թիվս այլ ուղղությունների, ավիափոխադրողը դադարեցնում է նաև «Դոնի Ռոստով-Երևան» և «Մինվոդի-Երևան» չվերթները:

Interfax-ին տրված մեկնաբանությունում «Աերոֆլոտի» ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն ուղղակի չի օգտագործում այդ չվերթները, այդ պատճառով հրաժարվում է դրանցից։

«Աէրոֆլոտի» երևանյան գրասենյակից Times.am-ի թղթակիցն այսօր փորձել է ճշտել, թե ինչու՞ է ավիափոխադրողը ցանկանում հրաժարվել Երևան թռչող երկու ուղղություններից: Սակայն, ի պատասխան մեր հարցմանը, ընկերության ներկայացուցիչն ասաց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: «Որտեղի՞ց է այդ տեղեկատվությունը: Ո՞վ է լուրի աղբյուրը: Նման բան չկա և «Աէրոֆլոտը» չի պատրաստվում հրաժարվել այդ ուղղություններից», - մեզ հետ զրույցում նշեցին ընկերության գրասենյակից՝ հորդորելով «Աէրոֆլոտի» մասին լուրերին ծանոթանալ բացառապես իրենց պաշտոնական կայքէջից:

Ի դեպ, մայիսի 25-ին «Աէրոֆլոտի» «Մոսկվա-Երևան» չվերթի վթարային վայրէջքի մանրամասները ճշտելու համար կապվել էինք «Աէրոֆլոտի» երևանյան գրասենյակ, սակայն ոչ երևանյան գրասենյակից, ոչ էլ պաշտոնական կայքէջից որևէ մանրամասներ պարզել չհաջողվեց:

Փաստ է, որ «Աէրոֆլոտի» երևանյան գրասենյակում տեղյակ չեն, թե ինչ որոշումներ է կայացվում Մոսկվայում: Նշենք, որ «Դոնի Ռոստով-Երևան» և «Մինվոդի-Երևան» չվերթներից հրաժարվելու մասին երեկ հաղորդագրություն է տարածել նաև Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:

Փորձագետների կարծիքով «Աէրոֆլոտի» և ընդհանրապես ռուսական ավիափոխադրողների կողմից վարած քաղաքականությունը Հայաստանի ավիաշուկայի համար մի շարք վտանգներով է հղի: Վիճակագրության համաձայն, 2013 թվականին Հայաստանից ավիաթռիչքների գրեթե կեսն իրականացվել է Մոսկվայի ուղղությամբ: Ռուսաստան և Հայաստանի միջև բոլոր փոխադրումները կազմում են Հայաստանի փոխադրումների ընդհանուր ծավալի շուրջ երեք քառորդը: Այսպիսով, Հայաստանի օդային փոխադրումների գերակշռող մասը կատարվում է Ռուսաստան կամ Ռուսաստանի միջոցով: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության կողմից որդեգրված «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում 2013 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի հետ ստորագրվել է համաձայնագիր, որով հանվել են չվերթների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները, ինչից հետո ռուսաստանյան փոխադրողները էապես մեծացրել էին իրենց չվերթների թիվը, ինչպես նաև սկսել էին առաջարկել սակագներ, որոնք փորձագետների կարծիքով անողջամիտ ցածր են և խախտումն են արդար մրցակցության կանոնները:

Նույն «Աէրոֆլոտը» 2014 թվականի մարտի վերջից «Դոնի Ռոստով-Երևան» և «Մինվոդի-Երևան» ուղղություններով հայտարարել էր օրական չվերթ և սահմանել էր շատ ցածր սակագներ: Նման պայմաններում չվերթները չէին կարող լինել եկամտաբեր և ուշ թե շուտ ավիաընկերությունը պետք է վերանայեր իր քաղաքականությունը:

Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև «Մոսկվա-Երևան», «Կրասնոդար-Երևան» և «Սոչի-Երևան» ուղղություններով: Մասնավորապես, վերջին երկու ուղղություններով սահմանվել էին նույն սակագները, ինչ «Մինվոդի-Երևան» ուղղությունով՝ շուրջ 38 Եվրո, չնայած Կրասնոդարը և Սոչին գտնվում են ավելի մեծ հեռավորության վրա Երևանից, քան Մինվոդին: Նշված ուղղությունների համար նույնպես հայտարարված է օրական չվերթ «Աէրոֆլոտի» կողմից, ինչպես նաև չվերթներ են կատարում ռուսաստանյան «ՅՈՒՏէյրը» և հայաստանյան «Էյր Արմենիան»: Կարելի է ակնկալել, որ չարդարացված ցածր սակագների և շուկայի չափին չհամապատասխանող չվերթների հաճախականության պարագայում, այս շուկաներում ևս կարող են տեղի ունենալ փոփոխություններ:

2014 թվականին զգալի փոփոխություններ են տեղի ունեցել նաև «Մոսկվա-Երևան» շուկայում: Ներկայումս այդ ուղղությամբ չվերթներ են կատարում հինգ ավիաընկերություններ: Ընդ որում «ՅՈՒՏէյրը», որը համեմատաբար նոր է սկսել չվերթներ կատարել այս ուղղությամբ, հայտարարել էր, որ տոմսի արժեքները սկսվում են 49 Եվրոյից: Իրականում պարզվեց, որ հայտարարված սակագինը չէր ներառում տուրքերի գումարը և հայտարարված սակագներով տոմս հնարավոր չէր ձեռք բերել: Թե՛ սխալ սակագնի հայտարարումը, թե՛ նման ցածր սակագնի կիրառումը փորձագետների կարծիքով հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն:

Նշված բոլոր ուղղություններով, բացառությամբ Մինվոդիի, չվերթներ էր կատարում նաև հայաստանյան «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Վերջերս այն հայտարարել էր ժամանակավորապես Դոնի Ռոստովի չվերթը դադարեցնելու մասին` պնդելով, որ այդ ուղղությամբ ռուսաստանյան փոխադրողները կիրառում են դեմպինգային սակագներ: Մնում է միայն կռահել, թե ինչ նպատակ են հետապնդում ռուսաստանյան փոխադրողները, անսահմանափակ մեծացնելով իրենց չվերթների թիվը և կիրառելով դեմպինգային գներ:

Ակնհայտ է, որ այս ոլորտում պետության գործիքակազմը բավարար չէ ոլորտում լիակատար վերահսկողություն իրականացնելու համար, իսկ «բաց երկնքի» քաղաքականությունը պարզապես կարող է դառնալ լուրջ չարաշահումների առիթ: Արդյունքում ստացվում է այնպիսի իրավիճակ, որտեղ ավիաընկերությունները հնարավորություն են ստանում սրտի ուզած ժամանակ ուղղություններ բացել, գին ավելացնել կամ պակասեցնել, հետո փակել այդ ուղղությունները: Իսկ ՀՀ քաղաքացիներին մնում է միայն գուշակել, թե ինչ կլինի մեկ շաբաթ հետո և ինչ ճանապարհներով ճակատագիրը նրանց կհասցնի այս կամ այն քաղաք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով
Ամենադիտված