Գեղեցկուհին` ծովափին. Շարլիզ Թերոնը ցուցադրել է շքեղ կազմվածքը (լուսանկարներ)
Այլ
Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը զարդարել է «նորաձևության աստվածաշնչի» հունիսյան համարի շապիկը: 38-ամյա գեղեցկուհին նկարահանվել է լեգենդար ամսագրի ոճային ֆոտոշարքում: Ամսագրի էջերում Շարլիզը բիկինիով և ամառային հագուստներով ցուցադրում է իր շքեղ, բարեկազմ մարմինը:
Բացի նոր ֆոտոշարքից, որի հեղինակը աշխարհահռչակ ֆեշն լուսանկարիչ Մարիո Տեստինոն է, «Vogue» ամսագրի հունիսյան համարում հրապարակվել է նաև հարցազրույց, որում Շարլիզը պատմել է իր անձնական կյանքի, մասնավորապես` դերասան Շոն Պենի հետ իր ունեցած սիրավեպի մասին:
«Ես իրոք չէի կարող անգամ ենթադրել, որ դա տեղի կունենա, -ասել է դերասանուհին,- ես և Շոնը միմյանց ճանաչում ենք արդեն 18 տարի: Մենք միշտ եղել ենք լավ ընկերներ: Ամեն ինչ շատ բնական ստացվեց, ինքն իրեն, և մենք չխուսափեցինք մեր զգացմունքներից»:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Նշենք, որ Շարլիզ Թերոնը նաև "Esquire" ամսագրի գլխավոր հերոսուհին է դարձել



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու