Ամենաբարձր վարձատրվող աստղերը (լուսանկարներ)
Այլ
«Forbes» ամսագիրը հայտարարել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղերի անունները: Առաջին տեղում 27-ամյա Լեդի Գագան է: 12 ամսվա ընթացքում երգչուհին 80 միլիոն դոլար է վաստակել:
Երկրորդ տեղում է 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերը: Նրա կարողությունը կազմում է 58 միլիոն դոլար:
Նրան հաջորդում է 23-ամյա Թեյլոր Սվիֆթը, ով 2012 թվականի հունիսից մինչև 2013 թվականը աշխատել է 55 միլիոն դոլար: 25-ամյա Ռիհաննան 5-րդ տեղում է` 43 միլիոն դոլար կարողությամբ: 12 ամսվա ընթացքում նա 40 համերգ է ունեցել և թողարկել է «Unapologetic» ձայնասկավառակը:
Լավագույն տասնյակում են հայտնվել 22-ամյա Ջենիֆեր Լոուրենսը, 23-ամյա Քրիստեն Ստյուարտը, 25-ամյա Ադելը և 28-ամյա Քեթի Փերին:





Ջասթին Բիբեր

Ռիհաննա

Թեյլոր Սվիֆթ

Ադել

Քեթի Փերի


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը