«Հրապարակ». «Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանում ամենաազդեցիկ գործիչն է»
Հայկական Մամուլ
Իշխանական շրջանակների ներկայացուցիչը երեկ ուշագրավ դիտարկում արեց. «Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանում ամենաազդեցիկ գործիչն է, եւ դժվար է լինելու նրան «գահից իջեցնել»: Նա այնքան մարդու է լավություն արել, այնքան կապեր է ստեղծել: Ասենք՝ գիտե՞ք ինչքան մարդ է աշխատանքի տեղավորել: Աշխատանքի տեղավորման հարցում նա ռեկորդսմեն է: Այդ բոլոր մարդիկ՝ իրենց մտերիմներով, նրան շնորհակալ են: Նա իր թիմերն ունի անգամ ուժայիններում՝ ոստիկանություն, անվտանգություն, դատախազություն: Իսկ դա հենարան է: Գումարեք նաեւ օլիգարխիկ շրջանակներն ու խնամի-քավոր-սանիկներին, կհասկանաք, որ այս կլանն էլ իշխանությունը չի հանձնելու»:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը