«Առավոտ». Հայաստանը երբեւէ չի հայտարարել, որ ցանկանում է մտնել ՄՄ Ղարաբաղի հետ միասին
Հայկական Մամուլ
«Հայաստանը երբեւէ պաշտոնապես հայտարարե՞լ է, որ ցանկանում է մտնել Եվրասիական միության մեջ Ղարաբաղի հետ միասին` ՄԱԿ-ի կողմից չճանաչված սահմաններով: Որքան գիտեմ՝ ոչ: Ուրիշ բան, որ մեր իշխանության ներկայացուցիչները եւ համակիրները ակնարկում էին, իբր Մաքսային կամ Եվրասիական միությամբ լուծվելու է Ղարաբաղի հարցը: Դա կամ միտումնավոր ապատեղեկատվություն էր, կամ էլ' մոլորություն. Արցախի խնդիրը կարող է լուծվել միայն Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում: Որեւէ միության վրա հույս դնելն այստեղ միամտություն է»,- գրում է «Առավոտ»-ը:
ԵՄ-ի չափից դուրս խանդավառ ջատագովներին ասեմ, որ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում այդ խնդիրը նույնպես առաջ էր գալու, եւ Իլհամ Ալեւը էլի նամակ էր գրելու, ասենք, Քեթրին Էշթոնին' թե իմացեք, հա~, Հայաստանը ասոցացվում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահամններով: Տիկին էշթոնը գուցե ժողովի ժամանակ այդ նամակը չկարդար, բայց ընթացք կտար' բրյուսելյան բյուրակրատիայի զանազան ատյաններով: Ուրիշ բան, որ այդքանով հանդերձ Հայաստանը, իմ կարծիքով, պետք է նախաստորագրեր, իսկ այնուհետեւ ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Բայց Ղարաբաղի հետ դա որեւէ կապ չունի:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը