ԵՏՄ-ն ոչ մի կերպ չի խաթարի իր կազմ մտնող երկրների ինքնիշխանությունը. Մարգելով
Տնտեսություն
Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումը հանդիսանում է հետխորհրդային տիրույթում ինտեգրման նոր փուլ և առաջընթաց: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ Միջազգային հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մարգելովը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Եվրասիական տնտեսական միությունը որևէ կերպ չի խաթարի իր կազմի մեջ մտած երկրների ինքնիշխանությունը: Մայիսի 29-ը պատմական օր է, երբ Եվրասիայում առաջացավ մեծ տնտեսական տարածք, որին անդամակցելու համար մի շարք երկրներ իրենց պատրաստակամությունը հայտնեցին: Խոսքը միայն Հայաստանի ու Ղրղզստանի մասին չէ, որոնցից առաջինը պլանավորում է միության մեջ մտնել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը»,- ասել է Մարգելովը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: ԵՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնել այն մասին, որ այդ երկիրը դա անում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում:
Նազարբաևը պարզաբանել է, որ, Ադրբեջանի կարծիքով, Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը այն սահմանների շրջանակներում, որոնցով նա մտել է ԱՀԿ և որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կողմից:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)