Նախանձում եմ իսպանացի թիմակիցներիս. Մեսսի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ նախանձում է իր իսպանացի խաղընկերներին, ովքեր հաղթել են 2010թ-ի Աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
«Ինձ համար միակ կարևոր բանը ֆուտբոլ խաղալն է: Միշտ ասել եմ, որ կդադարեմ ֆուտբոլ խաղալուց միայն այն դեպքում, երբ ֆուտբոլը դադարի ինձ դուր գալուց: Ովքե՞ր են իմ գլխավոր մրցակիցները: Նեյմարը, Ռոնալդուն, Չավին, Ռոբենը, Ռիբերին: Չեմ ցանկանում ոչ մեկին առանձնացնել: Ցանկանում եմ նվաճել Աշխարհի գավաթը, սակայն ոչ թե նրա համար, որ մարդիկ իրենց կարծիքը փոխեն իմ մասին: Ես նախանձում եմ «Բարսելոնայի» իսպանացի թիմակիցներիս, ովքեր նվաճել են Աշխարհի գավաթը և ցանկանում եմ լինել նրանց փոխարեն»,- հայտարարել է 26-ամյա ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը