Ասադի պարտությունը կնշանակի Սիրիայում քրիստոնյաների վախճանը
Մերձավոր Արևելք
Ուկրաինայի իրադարձություններից հետո Արևմուտքի վերաբերմունքն ավելի է սրվել Սիրիայի հանդեպ, և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընդդիմադիրների հզորացման գործընթացներ են ընթանում: «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի գնահատմամբ` այս խոսքերի ապացույցը ԱՄՆ որոշումն է' խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ: Ըստ Հարությունյանի` Սիրիայի շուրջ ընթացող պատերազմը շատ հաճախ ստանում է ոչ ճիշտ անվանում, քանի որ «քաղաքացիական պատերազմ» բառակապակցությունը բնորոշ չէ այսօրվա իրավիճակին:
«Իշխանությունները պատերազմում են ընդդեմ տարբեր ուժերի վարձկանների: Սա բազմաբևեռ պատերազմ է, քանի որ, այսպես կոչված, ընդդիմադիրների կողմից պատերազմին մասնակցում է Սիրիայի քաղաքացիների 15 տոկոսը: Սա առաջին բազմաբևեռ պատերազմն է' մի կողմից Սիրիա-Իրան տանդեմն է' Ռուսաստանի և Չինաստանի աջակցությամբ, մյուս կողմից Արևմուտքն է' ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների մասնակցությամբ: Այս առումով շատ ակտիվ դերակատարում ունի Թուրքիան»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գնահատմամբ էլ դասական ընդդիմություն Սիրիայում չկա, և իշխանության դեմ պայքարում են տարբեր ահաբեկչական միավորումների ներկայացուցիչներ: Անդրադառնալով հունիսի 3-ին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին` Մարուքյանը շեշտեց, որ Ասադի պարտությունը կլինի այդ երկրում քրիստոնյա ժողովրդի վախճանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան