Հայաստանը կարատեի գավաթի խաղարկությունում երրորդն է թիմային հաշվարկում
Սպորտ
Աշխարհի կարատեի գավաթի խաղարկությունում Հայաստանը զբաղեցրեց երրորդ տեղը թիմային հաշվարկով:
«Այս առաջնությունն անցկացում է երկու տարն մեկ անգամ: Առաջնությունը բավականին հեռանկարային է երեխաների համար, այս ասպարեզում հաստատվելու համար և մեծ հնարավորություն է տալիս երեխաներին»,- լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց կարատեի ֆեդերացիայի մարզիչ Վահան Միքայելյանը:
Գավաթի խաղարկությանը մասնակցում էին 11 երկիր: «Սերբիայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով մասնակիցների քանակը քիչ էր: Մրցումներից առաջ մեզ հատուկ նամակ էր հասել այն մասին, որ անհագստանալու կարիք չկա»,- շեշտեց մարզիչ Գևորգ Սարգսյանը:
«Թիմային հաշվարկով երրորդն էինք, առաջին տեղում սերբերն էին, երկրորդ տեղում պետք է լինեին ուկրաինացիները, սակայն եզրափակչում հրաժարվեցին, և երկրորդ տեղը բաց մնաց: Սակայն ես վստահ եմ, եթե եզրափակիչ մենամարտ լիներ, ապա մենք կհաղթեինք»,- ասաց Սարգսյանը:
Վերջինիս խոսքով` այս հավաքականը ձևավորվել է Հայաստանի պատանեկան առաջնության շնորհիվ, իսկ այստեղ հաղթողներից գերմանական Բրեմեն քաղաքում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությանը կմասնակցի Մաքսիմ Հարությունյանը:
Մայիսի 23-25-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացավ կարատեի միջազգային ասոցիացիայի աշխարհի (IKA-ի ) 17-րդ գավաթի առաջնությունը, որտեղ Հայաստանը ձեռք բերեց երեք ոսկե մեդալ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը