Հրաժեշտ անմահացած զինվորին
Հասարակություն
Ինչպես հայտնի է, մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը' ժամը 02:55-ի սահմաններում' ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլերի Գասպարյանը:
Այսօր հայրենիքի պաշտպանությանը նահատակված զինվորին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, հարյուրավոր քաղաքացիներ:
Զինվորի հարազատների վիշտը կիսելու էին եկել ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը, ՊՆ նախարար Մ. Հակոբյանը, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ: Երկրային կյանքի իր հանգրվանն Էրիկը լքեց պատվո պահակախմբի ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ: Հոգեհանգստի և թաղման արարողակարգը կատարեց Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը: Զինվորի աճյունը ամփոփվեց պապական գյուղում, Շոշի գերեզմանոցում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան