«Արսենալը» և Արսեն Վենգերը նոր պայմանագիր կնքեցին
Սպորտ
Լոնդոնի «Արսենալը» նոր պայմանագիր է կնքել ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:
Նոր պայմանագրի համաձայն` Վենգերը լոնդոնյան թիմում կաշխատի մինչև 2017թ-ի մայիսը: Այս մասին տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը:
Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» 5 անգամ հաղթել է Անգլիայի գավաթի խաղարկությունում, 4 անգամ հաղթել է Սուպերգավաթի խաղարկությունում, 3 անգամ` Անգլիայի առաջնությունում:
Նշենք, որ ֆրանսիացի մասնագետն անգլիական ակումբում աշխատում է 1996թ-ից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը