Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ինչու Թումանյանի կինն արգելեց Միկոյանին իր տուն մտնել, և ինչու չպետք է «Անաստված Անաստասի» արձանը տեղադրվի Երևանում

Հրապարակումներ

Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու ավագանու անդամների որոշումն արդեն տևական ժամանակ է, ինչ բուռն քննարկումների կիզակետում է: Շատերը, Միկոյանի կենսագրությունից ահասարսուռ փաստեր բերելով, պնդում են, որ Երևանում նրա արձանը չպետք է տեղադրվի: Անաստաս Միկոյանի «քաջագործություններից» մեկն էլ կապված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ընտանիքի հետ: 

Lurer.com-ի թղթակցի խնդրանքով` Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մեզ պատմեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել Միկոյանի և Թումանյանի տիկնոջ` Օլգայի միջև.

«Թումանյանը 4 տղա ուներ` մեկը զոհվեց ցեղասպանության ժամանակ, մյուս երեքը ստալինյան ռեպրեսիայի զոհ դարձան: Երբ նրանք ձերբակալվեցին և աքսորվեցին, Թումանյանի այրին` տիկին Օլգան, մեկնեց Մոսկվա` հանդիպելու Միկոյանին, որպեսզի վերջինս պատկան մարմինների մոտ բարեխոսի իր որդիների համար: Միկոյանը տիկին Օլգային չթողեց անգամ իր տուն մտնել և, փաստորեն, նա ձեռնունայն վերադարձավ Թիֆլիս: Երեք տղաներին էլ գնդակահարեցին:

Դա, իհարկե, սոսկալի պատմություն է. պատկերացրեք մոր վիճակը, ով ողջ է, բայց կորցրել է իր չորս տղաներին: Սարսափելի բան է:

Անցնում են ժամանականեր, Երևանում բացվում է Թումանյանի տուն-թանգարանը: Թիֆլիսից ամեն ինչ տեղափոխում են այստեղ: Տիկին Օլգան և աղջիկները նույնպես գալիս են Երևան: 1969 թվականին Թումանյանի 100-ամյա հոբելյանական միջոցառումն է լինում, բարձրաստիճան հյուրեր են գալիս, տիկին Օլգան, բնականաբար, դռների մոտ դիմավորում է հյուրերին և հանկարծ տեսնում Անաստաս Միկոյանին: Կանգնում է դռների մեջ, փակում Միկոյանի ճանապարհը և ասում. «Անաստված Անաստաս, որդիներիս ձերբակալել էին, դու ինձ քո տուն չթողեցիր, երբ քեզ խնդրում էի բարեխոսել երեխաներիս համար։ Հիմա դու իրավունք չունես իմ տուն ոտք դնելու»:

Ինչպես գիտենք, ձուլարանից անհետացել է Անաստաս Միկոյանի կիսաավարտ արձանը: Նարինե Թուխիկյանը չգիտի` ով է առևանգել այն, բայց, կարծում է` այդպես էլ պետք է լիներ:

«Միկոյանի արձանը չի լինելու Երևանում և վերջ: Այստեղ սոսկալին այն էր, որ ավագանու անդամները, բացառությամբ մի 3-4 հոգու, իմանալով` ով է եղել Միկոյանը, քվեարկեցին հօգուտ այդ արձանի տեղադրմանը, այնուհետև հրապարակված փաստերը ոչինչ չփոխեցին: 

Ավագանու անդամների մեջ իմ կողմից հարգված մարդիկ կան, բայց երբ լսեցի, որ կողմ են Միկոյանի արձանի տեղադրմանը` իմանալով հանդերձ, որ նա անմեղ մարդկանց մահվան պատճառ է դարձել, լեհերի ցեղասպանություն է կազմակերպել, ես հասկացա մի բան` այդ մարդիկ պատեհ պահին կվարվեն նույն կերպ` չեն խորշի գնդակահարելուց: Ինձ համար ուրախալին այն է, որ այս կերպ իմացանք` ով ով է, ու որքան փորձեն չքմեղանալ, ես արդեն գիտեմ նրանց ով լինելը: Բոլորն իրենց բացահայտեցին: Մենք շատ լավ գիտենք` եթե առիթ լինի, ով իրեն ինչպես կպահի, ով չի խորշի մարդ սպանելուց: Ցավոք, այդ մարդկային տեսակի մեջ կան նաև մտավորականներ»,- ասում է Նարինե Թուխիկյանը:

Վերջինիս խոսքով` անընդհատ փորձեր են արվում ստուգելու հասարակության զգոնությունը, որպեսզի հասկանան, թե ինչ տակտիկական քայլեր պետք է ձեռնարկեն «ռեժիմը» վերականգնելու համար: Մեր հասարակությունն, ըստ նրա, ամեն դեպքում, իր զգոնությունը չկորցրեց. մեր ժողովուրդը ցուցադրեց իր տոկոնությունը: «Ռեժիմը» այստեղ չի աշխատելու, որևէ մեկը չի կարող այստեղ «ռեժիմի» հիմք դնել, որովհետև կա սերունդ, որը ոչինչ չի մոռացել.

«Միկոյանին մեջտեղ բերելը տգիության հետևանք է: Թող պուճուրիկ միկոյանիկներ սարքեն ու տանեն իրենց տանը դնեն, թող երկրպագեն, խոնարհվեն, սիրեն, աղոթեն, թող Ստալինի, Բերյայի արձանիկները դնեն իրենց տանը, ինչ ուզում են, անեն:

Ինչքան տգետ պետք է լինել, որ մարդասպանի թեման կրկին մեջտեղ հանեն: Այո, դիտավորություն կար. այս  հարցը դիտավորությամբ իջեցրել են` ստուգելու մեր զգոնությունը, բայց այն, որ նախիրի պես համատարած ձեռք են բարձրացնում, դա տգիտության հետևանք է: Երբ ասում են` եղբա′յր, այս մարդը անմեղ մարդկանց ցեղասպանություն է կազմակերպել, ու դու էլի ձեռք ես բարձրացնում, սա ի՞նչ է նշանակում. որ դու զոմբի ես արդեն, դու ուղեղ չունես, դու մտածելու կարողություն չունես»,- այսպես արտահայտվեց մեր զրուցակիցը` խոսելով Երևանի ավագանու և նրա կայացրած որոշման մասին: 

Ն.Ա.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված