Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

Ջոն Հեֆֆերնը փորձում է ամերիկացի նորանոր ներդրողների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա

Արտաքին Քաղաքական

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այս օրերին Միացյալ Նահանգներների տարբեր քաղաքներում հանդիպումներ է անցկացնում հայկական համայնքների ներկայացուցիչների ու այն ընկերությունների հետ, որոնք կարող են ունենալ հետաքրքրություններ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում, ընկերություններ, որոնց հետ, ըստ դեսպանի, կարելի է հաստատել գործընկերություն։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում, Ջոն Հեֆերնը նշել է. «Մեր նպատակն է ավելի բարելավել ԱՄՆ-ի հարաբերությունները Հայաստանի հետ և այստեղ մեծացնել ազդեցությունը»։

Դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով` ԱՄՆ-ի արտգործնախարարը, USAID-ի ղեկավար Ռաջիվ Շահը աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի դեսպանություններին ու USAID-ի առաքելություններին հորդորում են կրկնապատկել բարեկամական երկրներում ԱՄՆ ազդեցությունը և ներկայությունը՝ աշխատելով տնտեսական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ընկերությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ «Մեր նպատակն է գտնել գործընկերներ, ովքեր փորձում են իրականացնել նույն աշխատանքը և ունեն նույն նպատակները, ինչպես, օրինակ, անցումային շրջանում գտնվող Հայաստանը, որն ուղի է որոնում 21-րդ դարում»,- ասել է նա:

Հարցին ի պատասխան, թե որ ճյուղերն են այսօր առավել կարևոր Հայաստանի համար, որոնց շուրջ կարելի է որոնել գործընկերներ ԱՄՆ-ում' դեսպանը նշել է, որ բոլոր ճյուղերն են կարևոր: «Իմ ուշադրությունը Երևանում անցած երկուսուկես տարիների պաշտոնավարման ընթացքում եղել է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացումը, առևտուրն ու ներդրումները։ Իմ տեսակետն այն է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ավելի սերտացնելու համար Հայաստանն այսօր, իրոք, ունի տնտեսական նոր հնարավորությունների կարիք, հատկապես, Երևանից դուրս աշխատատեղեր ստեղծելու կարիք։ Եվ այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գլխավոր նպատակներից մեկն այս ոլորտներում նոր հնարավորությունների ստեղծումն է։ Հայաստանի կառավարության պաշտոնյաների, սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում հարցը լինում է հետևյալը. ինչպե՞ս պիտի կարողանանք ապահովել ամերիկյան ավելի մեծ ներդրումներ, ինչ պայմաններ պետք է լինեն ամերիկյան ավելի մեծաթիվ ընկերությունների կողմից ներդրումներ իրականացնելու համար, որոնք դառնան փոխշահավետ տնտեսական հարաբերություն ների հիմք»,- հայտնել է ԱՄՆ դեսպանը:

Անդրադառնալով պայմաններին, որոնք անհրաժեշտ են նման ներդրումների հոսքն ապահովելու համար' Ջոն Հեֆֆերնը պարզաբանել է. «Ամենաառաջին պայմանը բիզնես մթնոլորտի բարելավումն է, թափանցիկությունը, հակակոռուպցիոն պայքարը, կարգ ու կանոնը։ Հայաստանը շատ մոտ էր Եվրամիության հետ ինտեգրացման ծրագրին, և այսօր էլ Հայաստանում հույս ունեն շարունակել դա, ինչը չի հակասում, կրկնում եմ, չի հակասում Մաքսային Միության հետ ստորագրված պարտավորություններին։ Այս ուղղությամբ մենք կարող ենք շարունակել մեր աշխատանքները Հայաստանի հետ, քանի որ ուզում ենք Հայաստանին տալ հնարավորություններ, տարբերակներ, որոնցից կարելի է ընտրել այն բնագավառները, որտեղ կարելի է համագործակցել Արևմուտքի հետ, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև` Ռուսաստանի, որը, ես հասկանում եմ, երկար տարիներ է եղել Հայաստանի գործընկերը։ Մաքսային Միությանը միանալու որոշման մասին հայտարարելուց հետո, Հայաստանի Նախագահը նաև շատ կարևոր ազդանշան տվեց ԱՄՆ-ին ու Եվրոպային, որ Հայաստանը ցանկանում է մնալ գործընկեր մեզ հետ։ Օրինակներից մեկը կարելի է համարել Որոտան գետի վրա հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» ընկերության հետ համաձայնագիրը: Խոսքը շատ կարևոր էներգետիկ բնագվառի մասին է, որտեղ նախապես գերիշխում էին ռուսական հաստատությունները»,- ասել է Ջոն Հեֆֆերնը` հույս հայտնելով, որ գործարքն ավարտին հասցնելով, այն մեծ ազդանշան կլինի ամերիկացի ու Արևմուտքի երկրների ներդրողների համար, և կօգնի ապացուցելու, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար։

Հայաստանում ԱՄՆ դեսպանը, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացին առնչվող հարցին, համաձայնել է, որ այն հայտնվել է «պատային» (շախմատային եզրույթ-խմբ.) իրավիճակում։ «Այդպես կարելի է ասել, սակայն պետք է ասեմ նաև, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ամբողջությամբ տարված է իր պարտականություններով, ով Պետդեպարտամենտից ստացել է հակամարտության կողմերին իրար մոտ բերելու հարցում ջանք չխնայելու առաջադրանք։ Բանակցային գործընթացում շատ քիչ առաջընթաց կա, սակայն Ուորլիքն ունի շատ հստակ պարտավորություն, որ ստեղծվեն երկու կողմերի միջև բանակցությունները խորացնելու պայմաններ»,- ասել է դեսպանը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերսկսելու ուղղությամբ ԱՄՆ դեսպանության գործունեությանը, Հեֆֆերնը նշել է, որ հայ-թուրքական արձանագրություններն իրենց ամենագլխավոր խնդիրներից է։ «Մենք շարունակ հորդորում ենք Թուրքիային բացել սահմանները և հույս ունենք, որ Թուրքիան կգտնի ուղի վավերացնելու համար արձանագրությունները»,- ավելացրել է Ջոն Հեֆերնը:

Իսկ հարցին ի պատասխան` թե որպես Թուրքիայի կարևոր դաշնակից պետություն, ԱՄՆ-ը կհորդորի Թուրքիայի Նախագահին 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել Երևան, Հեֆերն ասել է. «Վարչապետ Էրդողանի այս տարվա ապրիլյան հայտարարությունը մի քայլ առաջ էր, չնայած Հայաստանը գտնում է, որ պիտի ավելին արվի։ Մենք կաշխատենք լինել ավելի օգտակար, բայց Թուրքիայի վարչապետն ու Նախագահն իրենք կկայացնեն որոշում այդ մասին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո
Ամենադիտված