«Եվրասիական տնտեսական միության օրակարգում սահմանների հարց ընդհանրապես չկա». Գալուստ Սահակյան
Քաղաքական
Լեռնային Ղարաբաղը մեզ համար ամենակարևոր հարցն է։ ԼՂՀ-ն Հայաստանի հետ մեկ մաքսային և տնտեսական տարածքում է, և Եվրասիական տնտեսական միության օրակարգում սահմանների հարց ընդհանրապես չկա: Այս մասին այսօր Ծաղկաձորում մեկնարկած ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքի ժամանակ նշել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն` անդրադառնալով երեկ Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարության մասին հարցին:
ԱԺ նախագահը նկատել է, որ պետք է տարբերակել որոշակի նպատակներով արված դիվանագիտական, հրապարակային հայտարարությունները բուն բանակցություններից:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ Ղազախստանի Նախագահ Նուրսուկթան Նազարբաևն իր խոսքերով փորձում էր նպատակաուղղված վերաբերմունք դրսևորել իր ադրբեջանցի գործընկերոջ հանդեպ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ