«Ժողովուրդ». Պատգամավորները չգիտեն, թե ինչ է նշանակում լինել օրենսդիր մարմնի անդամ
Հայկական Մամուլ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նորաթուխ անդամ Վահրամ Մկրտչյանը հավանաբար դեռևս ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել օրենսդիր մարմնի անդամ: Նորաթուխ պատգամավորը շատ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում բոլոր հարցերի նկատմամբ: Գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի հովանավորյալին ցանկացած հարց ուղղելու դեպքում կարելի է լսել հետևյալ արտահայտությունը. «Տեղյակ չեմ, չեմ կարող ասել», և այդ ամենը շատ ուրախ դեմքով, անտրամաբանական ժպիտով: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին նույն պատասխանը ստացավ, երբ փորձեց նրա տեսակետն իմանալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին՝ ըստ որի՝ Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը