Ռոնալդուն կարող է բաց թողնել Աշխարհի առաջնությունը
Սպորտ
Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Աշխարհի առաջնությունը:
«Ռոնալդուի առողջությունն ավելի կարևոր է: Եթե մինչև հունիսի 15-ը Ռոնալդուն չառողջանա` մենք նրան կփոխարինենք մեկ այլ ֆուտբոլիստով»,- Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլո Բենտուի խոսքը մեջբերում է El Pais-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն` Ռոնալդուի ծնկատակի ջիլը բորբոքված է: ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն` ազգային հավաքականները թիմերի վերջնական կազմը պետք է ներկայացնեն մինև հունիսի 2-ը, սակայն նույն ՖԻՖԱ-ն հնարավորություն է տալիս փոխել վնասվածք ստացած ֆուտբոլիստին մինև հունիսի 15-ը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը Գերմանիայի, ԱՄՆ-ի և Գանայի հավաքականների հետ ընդգրկված է նույն խմբում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը