Արցախի ֆուտբոլի հավաքականն արդեն Շվեդիայում է
Սպորտ
Ֆուտբոլի Արցախի Հանրապետության հավաքականն առաջին անգամ մասնակցելու է ՖԻՖԱ-ին չանդամակցող հավաքականների աշխարհի պաշտոնական առաջնությունը: Մայիսի 30-ին Արցախի հավաքականը ժամանեց Շվեդիա։ Արցախի հավաքականին Ստոկհոլմի «Արլանդա» օդանավակայանում մեծ խանդավառությամբ դիմավորեցին Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Այնուհետև հավաքականի մարզիկներն այցելեցին ՀՀ դեսպանություն, որտեղ հանդիպեցին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ: Շվեդիայի հանգստյան գոտիներից մեկում արցախցի մարզիկների համար ջերմ ընդունելություն և հյուրասիրություն կազմակերպվեց Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից: ԼՂՀ հավաքականը առաջնության խմբային փուլի խաղերն անցկացնելու է հունիսի 1-ին' Մեն կղզու և հունիսի 3-ին՝ Նիցցայի հավաքականների հետ: Բացի հիշյալ թիմերից, առաջնությանը մասնակցում են նաև Աբխազիայի, Դարֆուրի, Թամիլ Իլամի, Պադանիայի, Սաամի (Լապլանդիայի), Քրդստանի և այլ հավաքականներ:
Արցախի ֆուտբոլի հավաքականը Շվեդիայում հունիսի 1-8-ը Շվեդիայի Օստերսյունդ քաղաքում տեղի է ունենալու ՖԻՖԱ-ին չանդամակցող հավաքականների աշխարհի պաշտոնական առաջնությունը: Այն բացառիկ հնարավորություն է տալիս չճանաչված երկրների ազգային հավաքականներին սեփական դրոշի ներքո հանդես գալ ֆուտբոլային աշխարհում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը