Շաբաթվա աստղային լավագույն կերպարները (լուսանկարներ)
Այլ
«Elle» ամսագիրը ներկայացնում է շաբաթվա լավագույն աստղային կերպարները: Այդ աստղերից են Կամիլա Բելը, Քեյթ Միդլթոնը, Եվգենյա Լինովիչը, Էմիլի Բլանթը: Կամիլա Բելը Սան-Պաուլոյում կայացած «Gucci» բրենդի ցուցահանդեսին մասնկացել էր հենց համանուն բրենդի զգեստով: Զգեստի հետ նա կրում էր սև կլատչ և սև կոշիկներ:
Քեյթ Միդլթոնը, ինչպես հայտնի է, երեկ ամուսնու հետ Շոտլանդիայում էր: Քեմբրիջի հերցոգուհին նրբագեղ տեսք ուներ: Նա «Jonathan Saunders» բրենդից կրել էր շատ գեղեցիկ կարմիր վերարկու:
Դիզայներ Եվգենյա Լինովիչը վերջերս մասնակցել է «Rasario» բրենդի ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Մոսկվայում: Եվգենյան այդ բրենդից ընտրված կարմիր զգեստով էր և մարմնագույն կոշիկներով:
Էմիլի Բլանթը, ով երեք ամիս առաջ էր մայրացել, պահպանել է իր գեղեցիկ կազմվածքը: Նյու Յորքում կայացած ֆիլմի պրեմիերային նա ներկայացել էր «Prada» բրենդի զգեստով: Կարմիր զգեստի հետ նա կրում էր վառ վարդագույն կլատչ:
Իսկ ահա Էլ Ֆանինգը չի ուզում հրաժարվել արքայադստեր կերպարից: Ֆանինգը նախընտրում է ռոմանտիկ կնոջ կերպարը: «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերային նա մասնակցում էր «Elie Saab» բրենդի զգեստով:























































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը