Հայաստան- Ալժիր` 0:3
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ուսումնամարզական հավաքի շրջանակներում երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացնում, այս անգամ ուժերը չափելով Ալժիրի հավաքականի հետ: Հանդիպումն անցկացվում է Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում: Ալժիրի հավաքականն այս խաղով նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը:
Բեռնարդ Շալանդն ազգային հավաքական հրավիրած ֆուտբոլիստներից այսօր մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին. 1. Ռոման Բերեզովսկի, 4. Տարոն Ոսկանյան, 24. Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 15. Հրայր Մկոյան, 20. Լևոն Հայրապետյան, 8. Ռումյան Հովսեփյան, 23. Արաս Օզբիլիս, 22. Էդգար Մանուչարյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 10. Գևորգ Ղազարյան, 27. Մաուրո Գևգեոզյան:
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուոթֆորդ»-ի 25-ամյա պաշտպան Էսիաիդ Բելկալեմը:
25-րդ րոպեին Ալժիրի հավաքականի երկրորդ գոլը խփեց Նաբիլ Ղիլասը:
Երրորդ գոլի հեղինակը Սլիմանին էր, ով չվրիպեց՝ գլխով գրավելով դարպասը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը