Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ո՞վ է պատասխան տալու մահացածի և վիրավորների հարազատներին. shamshyan.com (տեսանյութ)
Արտակարգ Պատահար
Մայիսի 31-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Նարեկ Մարկոսյանը, վարելով Volkswagen մակնիշի 32 ԼԼ 837 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս ճանապարհին առկա փոսերի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ն. Մարկոսյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Ինգա Մուկուչյանը, 26-ամյա Հայկ Գասպարյանը և 24-ամյա Իրինա Հարությունյանը քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցի ճանապարհին մահացել է Ի. Հարությունյանը:
Շարունակությունը՝ այստեղ։
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը