«Երազանքների քաղաք» ցուցահանդես-վաճառքի հասույթը կփոխանցվի անապահով ընտանիքներին
Հասարակություն
Հյուսիսային պողոտայում hունիսի 1-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված նախագիծն է ներկայացվել երևանցիներին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հատուկ մանուկների համար բացվել է «Երազանքների քաղաք» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Տասնյակ տաղավարներում ներկայացվել են երեխաների համար նախատեսված ապրանքատեսակներ՝ մանկական գրականություն, ձեռագործ պարագաներ և այլն:
Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը: Վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տաղավարում ներկայացված են մայրաքաղաքի բոլոր նախակրթարանների և դպրոցների վերաբերյալ տեղեկություներ, ինչը լավ հնարավորություն է ծնողների համար՝ առավել մանրամասնորեն տեղեկանալու իրենց հետաքրքրող հարցերին:
Երեխաների համար հետաքրքիր ժամանց ապահովելուց բացի, միջոցառումը կրել է բարեգործական բնույթ: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է անապահով ընտանիքներին, ինչպես նաև սիրիահայ ընտանիքներին: Ցուցահանդես-վաճառքը կգործի նաև հունիսի 2-ին:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր՝ երգի-պարի մանկական համույթների մասնակցությամբ: Բոլոր մանուկներն ստացել են Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտից և շարունակվելու են մինչև երեկո:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը