«Ես և իմ ընտանիքի մյուս անդամները հավատում և մինչ օրս հույսով սպասում ենք հորեղբորս...». Երգիչ Անդրեն պարգևատրվել է (լուսանկարներ)
Հասարակություն
ԼՂՀ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը» (ԱԿԱՀՄ) երգիչ Անդրեին պարգևատրել է «Հայրենիք և Հավատ» շքանշանով:
Երգիչն այս պարգևին արժանացել է ԱԿԱՀՄ ՀԿ-ի նախագահ Վերա Գրիգորյանի կողմից' հայ մշակույթը բարձր պահելու և երգարվեստում կատարած ազգանվեր աշխատանքի համար:
«Շոյված և հուզված եմ նման պարգևի արժանանալու համար: Շատ կցանկանայի այն կիսել հորեղբորս հետ… ես և իմ ընտանիքի մյուս անդամները հավատում և մինչ օրս հույսով սպասում ենք նրան…»,- ասում է երգիչը:
Տեղեկացնենք, որ Անդրեի հորեղբայրը' Արկադի Հովնանյանը, ևս գտնվում է Արցախյան պատերազմի անհայտ կորածների ցուցակում:























































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը