Մահացել է Ուինսթոն Չերչիլի կրտսեր դուստրը՝ լեդի Մերի Սոումսը
ԱՐԽԻՎ
91 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայում մահացել է Ուինսթոն Չերչիլի կրտսեր դուստրը՝ լեդի Մերի Սոումսը, տեղեկացնում է BBC-ին:
Մերի Սպենսեր Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդունվել է բրիտանական բանակի թիկունքային ստորաբաժանում, նա նաև աշխատել է «Կարմիր խաչում»:
Մերին ուղեկցել է հորը մի քանի ուղևորությունների ժամանակ: Մասնավորապես, հոր հետ նա եղել է 1945 թվականի Պոտսդամի խորհրդաժողովում, որտեղ հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենի և Խորրդային Միության ղեկավար Յոսիֆ Ստալինի հետ:
Նրա հանգուցյալ ամուսինը` Քրիստոֆեր Սոումսը, եղել է Պահպանողական կուսակցության ականավոր գործիչ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)