Հայաստանի հավաքականը` Լոզանում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը Շվեյցարիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մեկօրյա հանգիստ էր տվել ֆուտբոլիստներին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Այսօր թիմը Լոզանում, կանցկացնի ֆիզպատրաստության թեստեր Լոզանի մարզական համալսարանում, իսկ հունիսի 3-ի առավոտյան ուղիղ չարտերային թռիչքով կմեկնի Գերմանիա:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային թիմի հետ: Հանդիպումը կկայանա Մայնց քաղաքում: Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի այդ հանդիպմանը: Մայիսի 31-ին տեղի ունեցած Ալժիր-Հայաստան խաղում վնասվածք ստացավ Արաս Օզբիլիսը, ով փոխարինվեց: Գերմանիա-Հայաստան հանդիպմանը չի մասնակցի նաև Կառլեն Մկրտչյանը, ով խնդիրներ ունի կույր աղիքի հետ կապված և այսօր վիրահատության է ենթարկվել Ժնևում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը