«Շիրակը» նոր ֆուտբոլիստ ձեռք բերեց
Սպորտ
Գյումրու «Շիրակը» համալրել է կազմը: Գյումրեցներին է միացել 18-ամյա հայազգի ֆուտբոլիստ Անդրեյ Գամալյանը, որը փորձաշրջան կանցնի «Շիրակի» կազմում:
Գամալյանը համարվում է «Կրասնոդարի» սան: Նա 12 տարեկանից հանդես է գալիս այդ ակումբում: Բացի երիտասարդական թիմում խաղալուց՝ Գամալյանը մի քանի հանդիպում անցկացրել է նաև «Կրասնոդարի» առաջին թիմի հետ: Անդրեյ Գամալյանը խաղում է ինչպես աջ, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքում:
Երկշաբաթյա հանգստից հետո հունիսի 2-ին «Շիրակը» վերսկսեց մարզումները Գյումրիում: «Շիրակի» մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին «Շիրակում» կլինեն մի շարք համալրումներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ