Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

Խորհրդարանն ուշադրության կենտրոնում է պահում միջազգային կառույցներում ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումները. Գալուստ Սահակյան

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին: Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահն ասել է.

«Հարգելի պարոն նախարար, դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

Ողջունում եմ այս կարևոր հանդիպման առիթով: Ավանդական դարձած այս հավաքն արդեն ապացուցել է իր կենսունակությունը, և կարծում եմ, որ այս ձևաչափն ապագայում ևս կնպաստի ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրների քննարկմանը և դրանց նպատակային ու համակարգված իրականացմանը:

Գաղտնիք չէ, որ օրենսդրական գործունեությանը զուգահեռ, ՀՀ Ազգային ժողովը շարունակաբար իր նպաստն է բերում տարբեր ոլորտներում երկրի միջազգային համագործակցության խթանմանը: Ազգային ժողովը համապատասխան ձևաչափով մասնակցում է արտաքին հարաբերություններին առնչվող գործընթացներին' ընդլայնելով միջխորհրդարանական կապերը` զարգացնելով հարաբերությունները տարբեր միջազգային կառույցների հետ, ներդաշնակեցնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, վավերացնելով երկկողմ ու բազմակողմ պայմանագրեր:

ՀՀ Ազգային ժողովը ակտիվ մասնակցություն ունի օտարերկրյա խորհրդարաններում և տարբեր միջազգային կառույցներում ՀՀ արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրներին միջազգային հնչեղություն հաղորդելու գործում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերում:

Այսօր մենք կարևոր պատմական իրադարձության շեմին ենք' պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հանրության ուշադրությունը 2015թ. սևեռվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ մենք բոլորս մեր ուժերը պետք է համատեղենք Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացին: Մենք՝ խորհրդարանականներս, կանենք հնարավոր ամեն ինչ բոլոր միջազգային խորհրդարանական կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ևս մեկ անգամ արծարծելու և ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված չարիք, դատապարտելու ուղղությամբ: ՀՀ Ազգային ժողովը կաջակցի նաև այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության դատապարտմանն ուղղված քննարկումների, համաժողովների կազմակերպմանը:

Ազգային ժողովն իր ուշադրության կենտրոնում է պահում նաև միջազգային կառույցներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումները: Ցանկանում եմ նշել, որ վերջին տարիների ընթացքում հիշյալ խնդիրները մեր խորհրդարանականների կողմից արդյունավետ կերպով ներկայացնելուն մեծապես նպաստել է ՀՀ ԱԳՆ-ի հետ իրականացված համատեղ աշխատանքը: Սակայն, հաշվի առնելով տնտեսական շահով թելադրված որոշ երկրների դիրքորոշումները մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ, միջազգային տարբեր կառույցների խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ավելի սերտ, համակարգված և փոխլրացնող համագործակցություն ունենալը ժամանակի պարտադրանքն է:

Այս առումով մեծապես կարևորում եմ ինչպես խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի միասնական և գործուն աշխատանքը, այնպես էլ խորհրդարանական պատվիրակությունների ու ԱԳՆ ներկայացուցիչների պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Իմ խորին համոզմամբ՝ միջազգային ասպարեզում ՀՀ Ազգային ժողովը զգալի ներուժ ունի մեր երկրի արտաքին քաղաքականության ռազմավարության իրականացման գործում:

Այս առումով, կարևորում եմ խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես միջպետական հարաբերությունների զարգացման հզոր գործոն:

ՀՀ պաշտոնական դիվանագիտությանը զուգահեռ' ՀՀ Ազգային ժողովը կարող է նաև առավել ազդեցիկ ու կառուցողական գործել հատկապես այն դեպքերում, երբ որոշ հանգամանքներից ելնելով սահմանափակված են գործադիր իշխանության հնարավորությունները: Բացի այդ, խորհրդարանը կապող օղակ է պաշտոնական դիվանագիտության ու հասարակության միջև:

Համոզված եմ, որ միայն համատեղ աշխատանքով կարող ենք բարձրացնել մեր պատվիրակությունների աշխատանքի արդյունավետությունը: Թեև ՀՀ ԱԳՆ-ի հետ այս ուղղությամբ համագործակցության հարցում առկա է զգալի առաջընթաց, սակայն դեռևս շատ անելիքներ կան: Առաջարկում եմ ձևավորել համապատասխան աշխատանքային խմբեր' Ազգային ժողովի և արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մեխանիզմների մշակման ու այդ համագործակցությանն առավել ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու համար:

ՀՀ Ազգային ժողովը միջխորհրդարանական համագործակցության մեխանիզմների օգտագործման միջոցով կարող է մեծապես նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, միջպետական հարաբերությունների զարգացմանը: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ և համոզված ենք, որ համատեղ ու նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ մեզ կհաջողվի հասնել մեր ընդհանուր նպատակներին»:

Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ, միջպետական կապերի ամրապնդման և դիվանագիտական աշխատանքում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգևատրվել Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը և Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո
Ամենադիտված