«Կարվի ամեն ինչ պետության սահմաններն ամուր և անվտանգ պահելու ուղղությամբ». Բակո Սահակյան
Արցախ
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագիծ և տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը «Արիության համար» և «Մարտական ծառայություն. մեդալներ է հանձնել մի խումբ զինծառայողների` ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար:
Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ այսուհետ էլ կարվի ամեն ինչ պետության սահմաններն ամուր և անվտանգ պահելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան