Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել 3 տարի առաջ իր արած ռասիստական բնույթի հայտարարության համար
Այլ
Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել 3 տարի առաջ իր արած ռասիստական բնույթի հայտարարության համար:
Բիբերը 2011-ին «Never Say Never» ֆիլմի նկարահանման ժամանակ արտասանել է «նեգր» բառը՝ ի նկատի ունենալով սևամորթ բնակչությանը:
Մոնտաժի միջոցով այդ կտորը ջնջվել է ֆիլմից, բայց օրեր առաջ տեսանյութը հայտնվել էր համացանցում: Ջասթինը մի քանի ժամ անց գրել է.
«Երեխա ժամանակ ես չէի հասկանում, թե որոշ բառեր որքան ցավ են պատճառում: Ես ներողություն եմ խնդրում սխալներիս համար: Հիմա, երբ այդ սխալները կրկին ներկայացվեցին հանրությանը, ես նորից պետք է ներողություն խնդրեմ: Ես շատ եմ ցավում: Ես ընկերություն եմ անում բոլոր մշակույթների ներկայացուցիչների հետ և ներողություն եմ խնդրում վիրավորանքի կամ վնասի համար, որը հասցրել եմ իմ երեխայական սխալով», - ասել է Բիբերը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը